Միացյալ Նահանգներ

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կանխատեսում է, որ Հորմուզի նեղուցը դեռևս երկար ժամանակ փաստացի փակ կմնա, իսկ նավթի մատակարարումների ամբողջական վերականգնումը տեղի կունենա ոչ շուտ, քան 2027 թվականի սկզբին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ EIA-ի նոր զեկույցում նշվում է, որ մոտ ապագայում նեղուցի բնականոն գործունեության վերականգնում չի ակնկալվում։

«Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ Հորմուզի նեղուցը մոտակա ժամանակահատվածում փաստացի փակ կմնա։ Մեր կանխատեսմամբ՝ նավթի մատակարարումները նեղուցով կվերսկսվեն 2026 թվականի երրորդ եռամսյակում, սակայն նախահակամարտային մակարդակներին վերադառնալու համար կպահանջվի մի քանի ամիս, ինչը, մեր գնահատմամբ, տեղի կունենա ոչ շուտ, քան 2027 թվականի սկզբին»,- ասվում է զեկույցում։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը նաև կանխատեսում է, որ Մերձավոր Արևելքում նավթի արդյունահանման որոշ ծավալներ կշարունակեն խաթարված մնալ նույնիսկ կանխատեսվող ժամանակահատվածից հետո։

Զեկույցի համաձայն՝ տարածաշրջանում շարունակվող լարվածությունը և էներգետիկ ենթակառուցվածքների վրա դրա ազդեցությունը շարունակում են ռիսկային գործոն մնալ համաշխարհային նավթային շուկաների համար։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում