Եվրոպա

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

2 րոպեի ընթերցում

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն «անընդունելի» և «սխալ» է համարել եվրոպական երկրների կողմից Ռուսաստանին առաջադրված նախապայմանները՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Ինչ վերաբերում է եվրոպացիների միջնորդական դերին, նրանք, հավանաբար, հեռու են միջնորդի դերում հանդես գալու պատրաստակամությունից։ Նախ, միջնորդական ջանքերը սկսելը՝ Ռուսաստանին որևէ պայման առաջադրելով, հավանաբար անտրամաբանական է, սխալ և, իհարկե, մեզ համար անընդունելի», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մամուլի ասուլիսում։

«Գլխավորն այն է, որ մինչ այժմ մենք տեսնում ենք, որ եվրոպացիները շատ ավելի կենտրոնացած են պատերազմի շարունակման, քան խաղաղության բանակցությունների վրա», - հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Հունիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Լոնդոնում հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել և հինգ պայման առաջադրել Ռուսաստանի հետ պատերազմում արդար և տևական խաղաղության հասնելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում