Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների «Անխորտակելի եղբայրություն-2024» խաղաղապահ ուժերի զորավարժությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ զորավարժությունների ընթացքում մշակվել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստումն ու անցկացումը։

«Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հետ հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Կոլեկտիվ խաղաղապահ ուժերը հաջողությամբ կատարել են իրենց հանձնարարված խնդիրները։ Զորավարժությունների ընթացքում մշակվել են խաղաղապահ գործողության նախապատրաստման և անցկացման հարցեր»,-նշված է Ղազախստանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ երկրների պաշտպանության և այլ գերատեսչությունների միջև գործողությունների համակարգմանը, ներգրավվել են նաև ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում վերապատրաստված հրահանգիչներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 1-ին Ղազախստանում սկսվել է «Անխորտակելի եղբայրություն-2024» խաղաղապահ ուժերի զորավարժությունների ակտիվ փուլը՝ Ալմաթիի մարզի «Բերեգ» ուսումնական զորավարժարանում: 

Հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորակազմերը։

 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում