Իրան

Իրանի գերագույն առաջնորդը բոլոր մուսուլմաններին միավորվելու կոչ է արել

1 րոպեի ընթերցում

Իրանի գերագույն առաջնորդը բոլոր մուսուլմաններին միավորվելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ վարել է ուրբաթօրյա աղոթքը, որին Թեհրանում մասնակցել են հազարավոր մարդիկ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Mehr գործակալությունը հաղորդում է, որ մինչև աղոթքը տեղի է ունեցել Իսրայելի կողմից սպանված «Հեզբոլլահ»-ի ղեկավարի՝ Հասան Նասրալլահի հիշատակի արարողությունը։

«Տարածաշրջանում դիմադրության ուժերը հետ չեն կանգնի՝ նույնիսկ իրենց առաջնորդների սպանության դեպքում», - ասել է Խամենեին՝ իր խոսքում հիշատակելով Նասրալլահին։ 

Իսլամական հեղափոխության առաջնորդը բոլոր մուսուլմաններին կոչ է արել միավորվել՝ նշելով, որ իրենց բոլորի թշնամին նույնն է։

2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակմանն անդրադառնալով՝ Խամենեին նշել է, որ այդ գործողությունն «օրինական» քայլ էր, և որ պաղեստինցիներն իրավացի էին։

Այաթոլա Ալի Խամենեին գովաբանել է Իրանի զինված ուժերին Իսրայելի ռազմական օբյեկտներին հոկտեմբերի 1-ին հասցրած հարձակման համար՝ դա անվանելով օրինական, և հավելել է, որ Իրանը «ո՛չ հետաձգելու է, ո՛չ էլ շտապելու է կատարել իր պարտականությունները»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում