Ամերիկա

Հակոբ Արշակյանը մասնակցել է Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

1 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը մասնակցել է Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Մեքսիկայի պատմության առաջին կին նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը մեկնարկել է Մեքսիկայի Պատգամավորների պալատում` Սան Լասառո դահլիճում: Այնուհետեւ, նախագահական պալատում, տեղի է ունեցել օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ողջույնի պաշտոնական միջոցառումը: 

Հակոբ Արշակյանը Հայաստանի Հանրապետության անունից ջերմագին շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է փոխանցել Կլաուդիա Շեյնբաումին` վերահաստատելով Մեքսիկայի հետ հարաբերություններն առավել զարգացնելու հայկական կողմի պատրաստակամությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում