Սանահինը գյուղի կարգավիճակ կստանա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդի քաղաքի թաղամասի կարգավիճակ ունեցող Սանահինը գյուղի կարգավիճակ կստանա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: 

«Ալավերդի համայնքի ավագանին խնդրել է կառավարությանը հանդես գալ նախաձեռնությամբ և Սանահին թաղամասը, որը 1996 թվականից Ալավերդի համայնքի թաղամաս է, առանձնացնել և որպես առանձին գյուղ ընդգրկել Ալավերդի խոշորացված համայնքի կազմում»,-ասաց Տերտերյանը:

Փոխնախարարը նշեց, որ վերջին տարիներին Լոռու մարզը դարձել է զբոսաշրջային ամենահետաքրքիր ուղղություններից մեկը, իսկ Սանահինն այդ ուղղության անկյունաքարային բնակավայրերից մեկն է: 

Սանահինն առաջին հերթին հայտնի է Սանահինի վանական համալիրով, որը Հաղպատի վանքի հետ միասին ՅՈԻՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է: Սանահինի պատմությունը սկսվում է վանական համալիրի հիմնադրմամբ՝ 10-րդ դարից:

«Համոզված ենք, որ Սանահին գյուղն առանձնացնելով որպես պատմամշակութային ինքնուրույն և կոլորիտ ունեցող բնակավայր՝ հնարավոր կլինի ավելի արագ ու ավելի արդյունավետ զարգացնել այն: Բացի այդ՝ այն 273 տնտեսություն  և 200 մշտական բնակվող տնտեսություն ունեցող բնակավայր է: Աշխարհագրորեն այն Ալավերդի համայնքից որոշակի առանձնացվածություն ունի»,–ասաց Տերտերյանը՝ նկատելով, որ Սանահինը զբոսաշրջային բուկլետներում նշվում է որպես առանձին գյուղ, ոչ թե Ալավերդու թաղամաս: 

Այս պահին Սանահինը չունի վարչական ղեկավար ու օպերատոր, բնակիչները, օրինակ, մի տեղեկանքի համար ստիպված են հասնել Ալավերդու համայնքապետարան: Գյուղի կարգավիճակ ստանալուց հետո Սանահինը կունենա վարչական շենք, վարչական ղեկավար ու օպերատոր: 

 

Հայերեն Español

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը