Քաղաքականություն

Ադրբեջանի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Էմանուել Մակրոն

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Էմանուել Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, վերահաստատելով իր երկրի աջակցությունը Հայաստանին, հայտարարել է, որ Բաքվի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում Փարիզն ուս ուսի տված կանգնած է Երևանի կողքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած իր ելույթի ընթացքում։

«Վարչապետի հետ (խմբ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան) Ֆրանսիան ուս-ուսի տված կանգնած է Հայաստանի կողքին Ադրբեջանի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում։ Միջազգային հանրությունը պետք է լինի այնտեղ, որպեսզի ապահովի խաղաղ բանակցությունների հաջողությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանումը», - ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում