Ֆինանսներ

2025 թվականին նախատեսվում է ավելի քան 3 տրիլիոն դրամ ծախս. Կառավարությունը հաստատեց պետբյուջեի նախագիծը

1 րոպեի ընթերցում

2025 թվականին նախատեսվում է ավելի քան 3 տրիլիոն դրամ ծախս. Կառավարությունը հաստատեց պետբյուջեի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ պետական բյուջեի եկամուտները 2025 թվականի բյուջեով նախատեսվում են 2 տրիլիոն 873 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 760 միլիարդ դրամ է կազմում։

«Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում՝ 2024 թվականի հաստատված բյուջեի համեմատ 0,1, իսկ 2024 թվականի սպասողականի համեմատ՝ 0,7 տոկոս՝ հասնելով Կառավարության ծրագրով սահմանված 25 տոկոս թիրախին։ Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 482 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրիլիոն 749 միլիոն դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 733 միլիարդ դրամ։

Կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում 2025 թվականին կհասնի 6,6 տոկոսի»,- ասաց Հովհաննիսյանը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում