Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կհամագործակցի Միլանի Լա Սկալա Կատարողական արվեստների և արհեստների թատրոնի հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և իտալական Միլանի Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի միջև սեպտեմբերի 23-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր: 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  հուշագիրը ստորագրեցին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը և Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի գործադիր տնօրեն Լուիզա Վինչին: 

Դրանով կողմերը պատրաստակամություն են հայտնում՝ նպաստելու երկու հաստատություններում կատարողական արվեստի զարգացմանը, թատրոնների միջև համագործակցության խթանմանը։ 

«Թատրոնի պատմության մեջ առաջին անգամ մենք պետք է համագործակցենք աշխարհահռչակ Լա Սկալա օպերային ակադեմիայի հետ և փորձելու ենք երիտասարդների, նոր սերնդի փորձի փոխանակում անել՝ ոչ միայն երգիչ, դիրիժոր,ջութակահար, այլ նաև՝ բեմի մեքենավար, դիմահարդարում, կեղծամ, դեկոր պատրաստելու հմտություն, բեմական նկարչություն, հագուստի պատրաստում, հագուստն ինչպես պետք է պահել։ Այսինքն՝ փորձելու ենք գալ այն դաշտ, որտեղ աշխատում է պրոֆեսիոնալ թատրոնը»,-ասաց Դուրգարյանը՝ համոզմունք հայտնելով, որ 5-6 տարի անց թատրոնը կունենա պատրաստված, կրթված երիտասարդ մասնագետներ: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորեց համագործակցության նախաձեռնությունը ինչպես մասնագիտական կրթության միջոցով կատարողական արվեստի որակի բարձրացման տեսանկյունից, այնպես էլ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար։

«Մեր ռազմավարության մեջ անընդհատ այդ կետը կա, որ մենք մեր կատարողական արվեստն ու մշակույթը պետք է հանրահռչակման և ուսուցման միջոցով բարձրացնենք, եվրոպական կամ արևմտյան լավագույն օպերաների շարքում լինենք։ Մենք սկսում ենք մի նոր պատմություն, մի նոր էջ մեր երկրում կատարողական արվեստի, մասնավորապես՝ օպերայի համար։ Այստեղ ամենակարևորն այն է, որ այդ պատմությունը սկսում ենք ամենահեղինակավոր կառույցի՝ Միլանի Լա Սկալա ակադեմիայի հետ համագործակցելով։ Օպերայում միայն երգիչներ, նվագողներ կամ պարողներ չեն, այստեղ տասնյակ մասնագիտություններ կան, որոնց դեպքում նույնպես բարձր պրոֆեսիոնալիզմ է հարկավոր, որպեսզի կարողանանք  Օպերային թատրոնը լավագույնս ներկայացնել հանդիսատեսին»,-ասաց փոխնախարարը։

Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի գործադիր տնօրեն Լուիզա Վինչին իր խոսքում կարևորեց համագործակցության հուշագրում ընդգրկված կետերը, հատկապես, որ դրանցում հատուկ ուշադրություն է դրաձվում ոչ միայն երգիչների ու կատարողների, այլ նաև օպերային թատրոնի այլ մասնագետների վրա։

«Մեր փիլիսոփայության գլխավոր ողնաշարը կայանում է հենց այն գաղափարի մեջ, որ մարդիկ սովորում են միայն կատարելով, այսինքն՝ լավ որակի հնարավոր է հասնել միայն կատարելով, փորձի, պրակտիկայի հիման վրա։

Երկրորդ կարևոր կետն այն մասին է, որ մենք շատ կարևորում ենք թատրոնի աշխատակիցների կրթությունը, որովհետև նրանք հետագայում դառնում են երիտասարդներին այդ փորձի փոխանակողը»,-ընդգծեց Վինչին։

Օպերայի և բալետի ազգային թատրոնն արտասահմանում ներկայացնող մենեջեր Էտտորե Վոլոնտիերիի խոսքով՝ հուշագրի ստորագրումը Լա Սկալայի հետ տարիների համագործակցության ամփոփումն է։

«Այս հուշագրի ստորագրմամբ մենք ի մի ենք բերում այն, ինչ սկսել ենք շատ վաղուց։ Մենք ստեղծում ենք հնարավորություններ արդեն ոչ միայն երգիչների, այլ նաև՝ մյուս մասնագիտությունների համար։ Դրանք բոլորը հիմնարար կարևորություն և նշանակություն ունեցող մասնագիտություններ են։ Առանց դրանց միջազգային կարգի թատրոն այսօր չի կարող գոյություն ունենալ»,-նշեց Վոլոնտիերին։

 

Հայերեն English Русский

Կանադայի վարչապետը նախազգուշացրել է Թրամփին մաքսատուրքերի բարձրացման հետևանքների մասին

Սոցիալական կրեդիտի համակարգի շնորհիվ տասնյակ հազարավոր երեխաներ գնալու են սպորտի. վարչապետը՝ տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ նախագահին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում

Հայաստանում Լիտվայի դեսպանը այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ

Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկին

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահի հետ

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին

Ուկրաինան Նիդեռլանդներից այս տարի կստանա F-16 կործանիչների նոր խմբաքանակ