Հայաստանի ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն Վրաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Թբիլիսի կգործուղվեն Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Հակոբ Ասլանյանը: 

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:

Պատգամավորները Վրաստան կգործուղվեն սեպտեմբերի 23-25-ը:

Հայերեն English ქართული Русский