Միացյալ Նահանգներ

Նախարարը 2025–ին Երևան–Լոս Անջելես և Երևան–Նյու Յորք ուղիղ չվերթների հաստատման ուղղությամբ արդյունքներ է ակնկալում

1 րոպեի ընթերցում

Նախարարը 2025–ին Երևան–Լոս Անջելես և Երևան–Նյու Յորք ուղիղ չվերթների հաստատման ուղղությամբ արդյունքներ է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ակտիվ աշխատանքներ է տանում դեպի Նյու Յորք և Լոս Անջելես ուղիղ չվերթների հաստատման ուղղությամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում՝ անդրադառնալով ավիացիայի ոլորտին: 

«Հիմա ակտիվ աշխատանք ենք տանում դեպի Նյու Յորք և դեպի Լոս Անջելես ուղիղ կապի հաստատման ուղղությամբ: Կարծում եմ՝ 2025–ին նաև այդ ուղղությամբ արդյունք կունենանք»,–ասաց նախարարը:

Նա հավելեց, որ այդ աշխատանքները պարբերաբար իրականացվում են տարբեր ուղղություններով:

 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում