Հայաստան

Մեր ժողովուրդը շատ վաղուց է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ իրական Հայաստանի. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Մեր ժողովուրդը շատ վաղուց է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ իրական Հայաստանի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ ժողովուրդը շատ վաղուց է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ իրական Հայաստանի, սակայն տարբեր ժամանակներում երկիրը կառավարողները, այդ թվում՝ նաև ինքը, ժողովրդին չեն լսել, այլ պարտադրել են ապրել «պատմական ցիկլի» մեջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը նշել է ֆեյսուքյան իր էջում կատարած գրառման մեջ։

«Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետևյալն է. ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը՝ ֆորպոստ, հենման կետ, տարածքով ավելի մեծ պետություն ունենալու համա՞ր (Պատմական Հայաստանի հայեցակարգ), թե մեխանիզմ իր միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար (Իրական Հայաստանի հայեցակարգ), այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի տարրերն են լավ ապրուստը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը»,-գրել է վարչապետը:

Նա համոզմունք է հայտնել, որ հայ ժողովուրդը շատ վաղուց է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ իրական Հայաստանի: 

«Բայց մենք՝ տարբեր ժամանակներում կառավարողներս, նրան չենք լսել, այլ, ըստ էության, մեր ժողովրդին պարտադրել ենք ապրել «պատմական ցիկլի» մեջ: 

Հենց սրա համար է, որ պետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից ու ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը»,-նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում