Քաղաքականություն

Կիևը հերքել է տեղային հրադադարի կետով ծրագիր ունենալու մասին գերմանական ԶԼՄ-ի լուրը

1 րոպեի ընթերցում

Կիևը հերքել է տեղային հրադադարի կետով ծրագիր ունենալու մասին գերմանական ԶԼՄ-ի լուրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահի հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը ապատեղեկատվություն է համարել գերմանական լրատվամիջոցի տեղեկատվությունը, թե Կիևի կողմից ԱՄՆ-ի ներկայացուցիչներին փոխանցվելիք ծրագիրը ներառում է նաև մարտական շփման գծում տեղային հրադադար հաստատելու  պատրաստակամության մասին կետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Украинская правда»-ին տված մեկնաբանությունում Դմիտրի Լիտվինը հայտարարել է, որ գերմանական Bild թերթը կեղծ լուր է տարածել:

«Bild-ը չի տեսել Հաղթանակի ծրագիրը, և այն սակավաթիվ մարդկանցից, ովքեր ներկայումս ներգրավված են նախագահի կողմից Հաղթանակի ծրագրի նախապատրաստման մեջ, ոչ մեկը չի խոսել Bild-ի հետ»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկու խորհրդականը՝ հավելելով, որ Ուկրաինան դեմ է պատերազմի ցանկացած սառեցմանը։ 

Ավելի վաղ՝ գերմանական թերթը գրել էր, որ Ուկրաինայի, այսպես կոչված, «հաղթական պլանը», որը Զելենսկին ցանկանում է ներկայացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ինչպես նաև Սպիտակ տան ղեկավարի թեկնածուներ Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին, ներառում է որոշակի գծերում հրադադարի՝ Կիևի պատրաստակամությունը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում