Մշակույթ

Հայաստանի բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Սեպտեմբերի 14-ին մեր բոլոր մարզերում տեղի կունենան կրթամշակութային էքսպոներ, որտեղ տվյալ մարզի մշակութային հաստատություններն իրենց տաղավարներով ներկայանալու են և ներկայացնելու են իրենց խաղացանկերը, թանգարանները՝ իրենց մոտ հասանելի ցուցադրությունները։ Եվ սա առաջին հերթին լինելու է հնարավորություն ուսուցիչների և ծնողների համար՝ ծանոթանալու առկա մշակութային հնարավորություններին և նաև պլանավորելու ուսումնական գործընթացը ՝ հաշվի առնելով մշակութային հաստատություններ այցելությունները»,- նշեց Անդրեասյանը։

Նախարարն ընդգծեց, որ մշակութային հաստատություն այցը կարևորվում է ոչ միայն որպես ժամանց, այլ նաև որպես կրթական գործընթացի մի մաս։ Նրա խոսքով՝ ուսուցիչների համար տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հնարավորություն է ստեղծվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում