Քաղաքականություն

Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջն է. Թուրքիայի նախագահ

2 րոպեի ընթերցում

Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջն է. Թուրքիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հղել Ղրիմի պլատֆորմի առաջնորդների 4-րդ գագաթնաժողովին և իր խոսքում նշել, որ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային, ինչը միջազգային իրավունքի պահանջ է։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Hurriyet-ը: 

«Այս տարվա գագաթնաժողովը համընկնում է Ղրիմի թաթար ժողովրդի աքսորի 80-ամյակի հետ։ Հայրենիքից բռնի տեղահանված Ղրիմի թաթարների կրած ողբերգության ցավը չի հանդարտվում, ու նրանց վերքերը չեն սպիանում արդեն 80 տարի։ Ղրիմի բռնակցումը, որին Թուրքիան դեմ է արտահայտվել և չի ճանաչում առաջին իսկ օրվանից, ավելի է խորացրել տառապանքները։ Մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը մշտական ​​է։ Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջն է: Մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է նաև Ղրիմի բնիկ ժողովուրդներից մեկի՝ Ղրիմի մեր թաթար-թուրք հայրենակիցների անվտանգության և բարեկեցության ապահովումը»,- իր խոսքում նշել է Էրդողանը։                                                                                   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում