Քաղաքականություն

Բաթումիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Բաթումիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության  նախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Իրակլի Չիկովանիի և  Զաքիր Հասանովի հանդիպումը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցության հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում համատեղ վարժանքների ինտենսիվության բարձրացման շուրջ։ Այնուհետև նախարարները քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության նոր հեռանկարներ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում