Պոլտավայում ՌԴ-ի հարվածների հետևանքով 41 մարդ զոհվել է, 180-ը՝ վիրավորվել. Զելենսկի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի կենտրոնական Պոլտավա քաղաքի վրա ռուսական ուժերի հարձակման հետևանքով 41 մարդ է զոհվել, 180-ից ավելի մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նաև նշել է, որ ըստ նախնական տվյալների՝ քաղաքին հարվածել է երկու բալիստիկ հրթիռ։

«Նրանք թիրախավորել են կրթական հաստատություն և մոտակա հիվանդանոցը՝ մասամբ ավերելով հեռահաղորդակցությունների ինստիտուտի մասնաշենքերից մեկը», - հայտնել է Զելենսկին՝ հավելելով, որ հարվածից հետո մարդիկ հայտնվել են փլատակներում։

Նա խոստացել է, որ հակառակորդը կվճարի այս հարձակման համար, և կրկին զենքեր է խնդրել դաշնակիցներից։

«Մենք շարունակում ենք կոչ անել աշխարհում բոլոր նրանց, ովքեր ի զորու են դադարեցնել այս ահաբեկչությունը՝ Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր և հրթիռներ են հարկավոր հիմա, ոչ թե պահեստում դրված։ Մեծ հեռահարության հարվածները, որոնք կարող են պաշտպանել մեզ ռուսական ահաբեկչությունից, անհրաժեշտ են հիմա, ոչ թե հետո։ Ամեն օրվա հետաձգումը, ցավոք, նշանակում է ավելի շատ զոհեր», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Հայերեն Русский

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան