Ավտոմեքենաների բախման հետևանքով կան տուժածներ և մեկ զոհ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 2-ին, ժամը 20։06-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Նուբարաշենից Մասիս քաղաք տանող ճանապարհահատվածի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ Ս․ Ա․, ծնված 1967 թ․) և «Opel» (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 1994 թ․) մակնիշի ավտոմեքենաները. վերջինս կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Է. Մ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս․ Ա․-ին, մեկ ուղևորի, մյուս ուղևորի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենաներից մեկի գազի բալոնի փականը:

 

 

Հայերեն

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը