ԵՄ-ն Ուկրաինային և նրան զենք մատակարարողներին 1,4 մլրդ եվրո է փոխանցել ՌԴ-ի ակտիվներից ստացված եկամուտներից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն սկսել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները փոխանցել ուկրաինական կողմին և դաշինքի այն երկրներին, որոնք զենք են մատակարարում Կիևին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Մենք սկսել ենք օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները: Դրանք արդեն ուղարկվել են Ուկրաինա և ԵՄ այն անդամներին, որոնք այդ միջոցներով ավելի շատ զենք կտրամադրեն Ուկրաինային», - Բորելի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
Նա նշել է, որ արդեն ուղարկվել է 1,4 մլրդ եվրո։
Կարդացեք հոդվածը` Русский