Վայոց ձորի մարզային գրադարանում իրականացվել են ամառային ծրագրեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային գրադարանում ընթերցողների համար ամռան ամիսներին իրականացվել է 32 միջոցառում. գրանցվել է 570 նոր ընթերցող, այցելուների թիվը կազմել է  12616:  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, գրադարանում իրականացվել են ընթերցանության խթանմանը միտված միջոցառումներ, հանդիպումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ: Գրադարանը համալրվել է 36  միավոր արժեքավոր նվերներ-գրքերով:

Ամռանը գրադարանում գործել է «Վայոց ձոր» գրական խմբակը, որի շրջանակում անցկացվել են տարբեր գրական դասընթացներ՝ ընթերցանության ժամ, գրքի վերլուծություններ, ասմունքի ժամ, խաղը՝ որպես ուսուցման ձև:  

Վայոց ձորի մարզային գրադարանը տիկնիկային ներկայացման և «Հեքիաթն է շրջում» ծրագրի շրջանակում այցելել է մարզի նախակրթարաններ և մանկական զարգացման կենտրոններ:

Ամռանը գրադարանում գործել են մի քանի գրքային ցուցահանդեսներ՝ «Ակսել Բակունց-125», «Վալտեր Արամյան-115», «Վահան Թոթովենց-130»: Հատկապես առանձնահատուկ էին Մկրտիչ Խերանյանի 125–ամյակին և «Հե՜յ, փոքրիկ, արի գրադարան քո ամառային արկածների հետևից» գրքային ցուցահանդեսները:

 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում