Վայոց ձորի մարզում նոր ուսումնական տարվան ընդառաջ խորհրդակցություն է անցկացվել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարվան ընդառաջ Եղեգնաձորում անցկացվել է Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը,  ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, մարզպետարանի մի շարք վարչությունների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությունից առաջ Արաքսիա Սվաջյանը շրջել է առաջին անգամ կազմակերպված կրթական էքսպոյում, որին մասնակցել են Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենները, նրանց տեղակալները, ուսուցիչները և խմբավարները։ Նախարարի տեղակալն ու մարզային պատասխանատուները էքսպոյի շրջանակում ծանոթացել են աշակերտների նախագծային աշխատանքներին՝ զրուցելով դրանց մանրամասների ու նորարարությունների մասին։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նախորդ ուսումնական տարվա ձեռքբերումները, նոր չափորոշիչների առումով դրական արդյունքները՝ կարևորելով լավագույն փորձի խրախուսումը և հաջողություններով կիսվելու հանգամանքը: Այնուհետև ընդհանուր գծերով ներկայացրել է միասնական և ավարտական քննությունների միջին ցուցանիշները և ընդունելության արդյունքները հանրապետությունում, ապա Վայոց ձորում: 

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև կրթության ոլորտի  մի շարք առանցքային հարցերի, մասնավորապես դասագրքերի տպագրությանը և բաշխմանը,  ուսումնական պլանների և թեմատիկ պլանների ձևաչափերին, մենթոր դպրոցների համակարգին, փաստաթղթաշրջանառության ծավալին, պարտադիր խմբակների գործունեությանը, ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծմանը: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտը կարգավորող իրավական մի շարք ակտերում կատարված փոփոխությունները, «Դպրոցական սնունդ» ծրագիրը,  ուսուցիչների վերապատրաստումների նոր համակարգը: Անդրադարձ է եղել կամավոր և հերթական ատեստավորմանը, ուսուցիչների որակավորման տարակարգին, դրույքաչափերին, հաստիքացուցակին, դպրոցի տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի չափանիշներին, ուսումնական որոշ գործընթացների թվայնացմանը: Նախարարի տեղակալը պարզաբանումներ է ներկայացրել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին համակարգում ընդգրկելու մեխանիզմների,  դպրոցական բաժանորդային ծրագրի, կրթության բովանդակությանն առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Ուսուցչի օրվան ընդառաջ կազմակերպվելու է «Տարվա լավագույններ» մրցույթը, որին կմասնակցեն նախորդ ամիսներին լավագույնը ճանաչված մանկավարժական աշխատողները: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ նոր ուսումնական տարին անցնելու է մշակութային կրթության տարվա խորագրի ներքո. նախատեսվում են մշակույթի  և կրթության կապը ապահովող, բացահայտող, ամրապնդող տարաբնույթ  միջոցառումներ: Խորհրդակցությունների շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը  շնորհակալագրեր է հանձնել ամսվա լավագույնների մրցույթի՝ Վայոց ձորի մարզից հաղթող ճանաչված մանկավարժներին:

Ներկաներին ողջունել է նաև Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը և շեշտադրել ՀՀ կառավարության ակնառու ջանքերն ու մեծ ուշադրությունը  կրթության ոլորտին՝ դպրոցաշինությունից մինչև կրթության որակի բարելավում:

ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ներկայացրել է տեսչական մարմնի՝ մարզում կատարած ստուգումների արդյունքները։ 

Զուգահեռաբար, ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները տարբեր լսարաններում տնօրենի տեղակալների և մեթոդմիավորման նախագահների համար անցկացրել են ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն։

Ներկաներն ուղղել են իրենց հուզող հարցերը, բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները:

 

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա