Մոդին Պուտինին տեղեկացրել է Կիև կատարած իր այցի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ կցանկանար օգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության լուծման հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նարենդրա Մոդին տեղեկացրել է վերջերս Կիև կատարած իր այցի մասին՝ ընդգծելով շահագրգռվածությունը՝ ավանդ ներդնելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հնարավոր քաղաքական-դիվանագիտական ​​կարգավորման գործում», - ասված է հաղորդագրության մեջ։

Պուտինն իր հերթին շարադրել է Մոսկվայի մոտեցումները հակամարտության լուծման ուղիների վերաբերյալ և ապակառուցողական է անվանել Կիևի և Արևմուտքի որդեգրած դիրքորոշումը։

Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահը և Հնդկաստանի վարչապետը քննարկել են հուլիսին Մոդիի՝ Մոսկվա այցի ժամանակ ձեռք բերված առևտրի ոլորտին վերաբերող համաձայնությունների իրագործման հարցը։

Մոսկվան և Նյու Դելին նաև գոհունակություն են հայտնել ԲՐԻԿՍ-ում համագործակցության առնչությամբ։ 

«Մոդին հաստատել է իր պատրաստակամությունը՝ մասնակցելու հոկտեմբերին Կազանում միավորման՝ Ռուսաստանի նախագահությամբ անցկացվելիք գագաթնաժողովին», - նշված է հաղորդագրության մեջ։ 

Պուտինը և  Մոդին պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում:

Միացյալ Նահանգներ

Բայդենը և Մոդին հաստատել են իրենց աջակցությունը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը

 

Հայերեն Русский

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին