Արարատի մարզային գրադարանում ամռան ընթացքում արձանագրվել է ընթերցողների և հաճախումների զգալի աճ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամռան ամիսներին մարզերի մշակութային կյանքի ակտիվացման և երեխաների շրջանում ընթերցանության խրախուսման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզային գրադարաններում իրականացվում է «Ամառը գրադարաններում» ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի շրջանակում Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Ամառը գրադարանում» կրթական եռամսյա ծրագիրը, որում ընդգրկված էին 7-9 տարեկան շուրջ 30 մանկահասակ ընթերցողներ։ 

Ծրագրի նպատակն էր երեխաներին կապել ընթերցանությանը՝ այն դարձնելով հաճելի զբաղմունք, իսկ գրադարանը՝ մտավոր ժամանցի վայր: Ծրագրի շրջանակում անցկացվել են «Եղի՛ր օրինապահ», «Երգը՝ մեր առօրյան», «Ուլունքագործությունը՝ մանրուքների ստեղծագործական խաղ» խորագրով դաս-պարապմունքները։ 

Առաջին անգամ գրադարանում ստեղծված «Ամառը գրադարանում» թեմատիկ գրքային ֆոտոանկյունն էլ ավելի է գրավել ընթերցողներին ոչ միայն ընթերցանության, այլև գրադարանը որպես հետաքրքիր ժամանցի վայր դիտարկելու համատեքստում: Գրադարանում առաջին անգամ գործարկվել է «Հանդիպում գրքի հետ» հարցաթերթիկը, որն առավել նպաստել է գրադարանավար-ընթերցող երկխոսության ամրապնդմանը, ինչպես նաև օգնել ճիշտ կողմնորոշվել գրքի ընտրության հարցում։ 

Ամռան ընթացքում կազմակերպված բազմաթիվ կրթական, մշակութային միջոցառումների արդյունքում Արարատի մարզային գրադարանում արձանագրվել է ընթերցողների և հաճախումների զգալի աճ՝ նոր ընթերցողների քանակը կազմել է 850, իսկ հաճախումների թիվը՝ 7048:

 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում