Բլինքենը մեկնել է Եգիպտոս՝ Գազայում հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթացի հասնելու նպատակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայելից մեկնել է Եգիպտոս, որպեսզի փորձի առաջընթացի հասնել Գազայում հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ բանակցություններում, որոնք պլանավորված են առաջիկա օրերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Էնթոնի Բլինքենը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի հետ. Կահիրեն նույնպես, ԱՄՆ-ի և Կատարի հետ միասին, միջնորդ է հանդիսանում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում, որոնք անցյալ շաբաթ անցկացվել են Դոհայում։

Իսրայելում Բլինքենը հանդիպել էր վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որն, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, ընդունել էր Վաշինգտոնի «կամրջող առաջարկը»։ 

Մերձավոր Արևելք

Բլինքենը հայտարարել է, որ Իսրայելն ընդունել է Գազայի շուրջ համաձայնության առաջարկը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը լիովին չի հրաժարվել համաձայնագրի կնքումից, սակայն քննադատել է այն, որ այդ առաջարկում փոփոխություններ են կատարվել, քանի որ Նեթանյահուն չի ընդունել նախկին համաձայնությունը։ 

Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը մերժել է Բլինքենի առաջարկը Գազայում հրադադարի վերաբերյալ

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 200-ի։ Անկլավի 2,3 միլիոն բնակիչներից գրեթե բոլորը տեղահանվել են իրենց տներից։  

 

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան