ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում ավարտվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
Պետությունների ղեկավարները բանակցություններն անցկացրել են նեղ և ընդլայնված կազմերով։ Այնուհետև տեղի կունենա նախագահների կողմից համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողություն և հայտարարություն լրատվամիջոցների համար։
Ռուսաստանի նախագահը երկօրյա պետական այցով Ադրբեջան էր ժամանել օգոստոսի 18-ին։
Նեղ ձևաչափով բանակցությունների սկզբում Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան ուրախ կլինի օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և երկու երկրների միջև սահմանի սահմանազատմանը։