Բաքվում մեկնարկել է Պուտինի և Ալիևի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որն օգոստոսի 18-ից պետական այցով գտնվում է Ադրբեջանում, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ կշարունակի քննարկել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային օրակարգի հարցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հանդիպման մեկնարկին հայտնել է Ալիևը։

«Այսօր պետական ​​այցի շրջանակներում մենք շարունակում ենք մեր շփումը։ Ըստ էության, մենք երեկվանից սկսել ենք մեր շփումը և ունեցել ենք մտքերի հանգամանալից փոխանակում ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Այսօր կշարուակենք ինչպես նեղ կազմով, այնպես էլ ընդլայնված», - ասել է Ալիևը հանդիպման ժամանակ։

Ալիևը նաև նշել է, որ բավարարված է երկկողմ համագործակցության մակարդակով։

Իր հերթին Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ ռուսերենի նկատմամբ ուշադրության համար՝ շեշտելով, որ Ադրբեջանում գործում է 300 ռուսական դպրոց։ Պուտինը նաև ասել է, որ Բաքուն ակտիվորեն զարգանում է, և քաղաքն անվանել է «օազիս տարածաշրջանում»։ 

ՌԴ նախագահը նախորդ անգամ Բաքու էր այցելել 2018 թվականին։ 

Հայերեն العربية Español ქართული Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին