ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որն օգոստոսի 18-ից պետական այցով գտնվում է Ադրբեջանում, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ կշարունակի քննարկել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային օրակարգի հարցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հանդիպման մեկնարկին հայտնել է Ալիևը։
«Այսօր պետական այցի շրջանակներում մենք շարունակում ենք մեր շփումը։ Ըստ էության, մենք երեկվանից սկսել ենք մեր շփումը և ունեցել ենք մտքերի հանգամանալից փոխանակում ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Այսօր կշարուակենք ինչպես նեղ կազմով, այնպես էլ ընդլայնված», - ասել է Ալիևը հանդիպման ժամանակ։
Ալիևը նաև նշել է, որ բավարարված է երկկողմ համագործակցության մակարդակով։
Իր հերթին Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ ռուսերենի նկատմամբ ուշադրության համար՝ շեշտելով, որ Ադրբեջանում գործում է 300 ռուսական դպրոց։ Պուտինը նաև ասել է, որ Բաքուն ակտիվորեն զարգանում է, և քաղաքն անվանել է «օազիս տարածաշրջանում»։
ՌԴ նախագահը նախորդ անգամ Բաքու էր այցելել 2018 թվականին։