Մի աստղ միանում է երկնակամարին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է Ալեն Դելոնի մահվան լուրին և Ծիծեռնակաբերդ այցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին արձագանքել է ֆրանսիացի լեգենդար կինոաստղ Ալեն Դելոնի մահվան լուրին՝ հիշեցնելով, որ նա Հայաստան կատարած այցելության ընթացքում եղել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում: 

«Ալեն Դելոնի մահը. մի աստղ միանում է երկնակամարին: Այստեղ 2012 թվականին Երևանում, որտեղ նա այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր»,-ասված է Դըկոտինյիի գրառման մեջ, որին կից նա հրապարակել է Ալեն Դելոնի լուսանկարը Ծիծեռնակաբերդում:

Ալեն Դելոնը Հայաստան է ժամանել 2012-ի դեկտեմբերի 17-ին՝ «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերայի առթիվ: 

Այս տարվա օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ ութսունութ տարեկան հասակում մահացել է ֆրանսիական կինոյի լեգենդ Ալեն Դելոնը։ 

«Ալեն Ֆաբիենը, Անուշկան, Էնթոնին, ինչպես նաև (նրա շունը) Լուբոն խոր վշտով հայտնում են իրենց հոր մահվան մասին։ Նա մահացել է խաղաղությամբ Դուշիում գտնվող իր տանը՝ շրջապատված իր երեք երեխաների և իր ընտանիքի կողմից»,- ասված է նրա ընտանիքի տարածած հայտարարությունում:

Ալեն Ֆաբիեն Մորիս Մարսել Դելոնը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 8-ին։ Որպես դերասան՝ հայտնիների շարքում հայտնվել է շատ արագ. արդեն 23 տարեկանում նրան համեմատում էին ֆրանսիացի այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Ժերար Ֆիլիպը և Ժան Մարեն, ինչպես նաև ամերիկացի դերասան Ջեյմս Դինը։ Դերասանը ֆրանսիական կինոյի ոսկե դարաշրջանի աստղ էր, որը հայտնի էր էկրանին իր կոշտ  կերպարով:

Ընդհանուր առմամբ, նա իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում։

Հայերեն Français Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա