Մարզեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Կիրանցի հիմնական դպրոցի կառուցման ծրագրի ընթացքին

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Կիրանցի հիմնական դպրոցի կառուցման ծրագրի ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Կոմիտեի մասնագետների, նախագծային, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա եղել է Տավուշի և Կոտայքի մարզերում։

Կոտայքի մարզում ընթանում են Հրազդանի «մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման ծրագրի շինարարական աշխատանքները։ Կատարվում են ներքին հարդարման և արտաքին բարեկարգման աշխատանքներ: Մսուր-մանկապարտեզն ունենալու է արևային ֆոտովոլտային և արևային ջրատաքացուցիչ համակարգեր։ Նախատեսվում է նաև կառուցել խաղահրապարակ, որը կունենա արհեստական խոտածածկույթ։

Տավուշի մարզում կոմիտեի ղեկավարը հետևել է Կիրանցի հիմնական դպրոցի կառուցման ծրագրի ընթացքին։ Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել սեպտեմբերին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է որակի և ժամանակացույցի վերաբերյալ հարցեր, տվել ցուցումներ։ Նա կարևորել է ծրագրի բոլոր կողմերի թիմային աշխատանքը և բարձր որակ ապահովելու հարցում հետևողականությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում