Աշխարհ

Բելառուսն ուժեղացրել է հսկողությունը Ուկրաինայի հետ սահմանին

2 րոպեի ընթերցում

Բելառուսն ուժեղացրել է հսկողությունը Ուկրաինայի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը հսկողությունն Ուկրաինայի հետ սահմանին ուժեղացրել է օրերս ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լուկաշենկոն ասել է ռազմական անվտանգության հարցերի շուրջ օգոստոսի 16-ին կայացած խորհրդակցության ժամանակ:

«Այդ անօդաչու սարքերի հետ կապված իրադարձություններից հետո մենք ուժեղացրել ենք հսկողությունը բելառուսաուկրաինական սահմանին: Ավելին, մենք այնտեղ ենք ուղարկել մեր բանակի զորամասերը», - ԲելՏԱ պետական գործակալությունը մեջբերում է Լուկաշենկոյի խոսքը:

Բելառուսի զինված ուժերի հրամանատար Պավել Մուրավեյկոն իր հերթին հայտարարել է, որ ՌԴ «Կուրսկի մարզում սադրանքից հետո» զգալիորեն ուժեղացվել են ուժերը հարավային ուղղությամբ։ Սահմանին գտնվող ուժերի ու միջոցների քանակը, նրա խոսքով, առաջվա համեմատ ավելի մեծ է։ 

Լուկաշենկոն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 9-ին հանրապետության տարածքում խոցվել են ուկրաինական, ենթադրաբար, գրոհային անօդաչու թռչող սարքեր, իսկ մի մասն էլ ռուս գործընկերները ոչնչացրել են Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Բելառուսի ղեկավարը դա սադրանք է որակել, նշելով, որ «ցանկացած սադրանք անպատասխան չի մնա»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում