Ռուսաստան

Պուտինը պնդել է, որ Կուրսկի մարզում ռազմական գործողություններով Կիևը նպատակ ունի ապագա բանակցություններում ամրապնդել դիրքերը

1 րոպեի ընթերցում

Պուտինը պնդել է, որ Կուրսկի մարզում ռազմական գործողություններով Կիևը նպատակ ունի  ապագա  բանակցություններում ամրապնդել դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Կուրսկի շրջանի վրա՝ ապագա բանակցություններում իրենց դիրքերը բարելավելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վլադիմիր Պուտինը պնդել է Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ հրավիրած խորհրդակցությանը։

Նա դրանով է բացատրել հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրին վերադառնալու Մոսկվայի, ինչպես նաև շահագրգիռ և չեզոք միջնորդների առաջարկների մերժումը Կիևի կողմից։

Ռուսաստանի նախագահը չի բացառել Ուկրաինայի կողմից նոր հարձակումները սահմանամերձ շրջանների, այդ թվում՝ Բրյանսկի մարզի վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում