Իրան

Իրանի պատվիրակությունը ժամանել է ՌԴ՝ մասնակցելու ռազմատեխնիկական համաժողովի

1 րոպեի ընթերցում

Իրանի պատվիրակությունը ժամանել է ՌԴ՝ մասնակցելու ռազմատեխնիկական համաժողովի

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու «Բանակ-2024» 10-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ այս միջազգային ռազմատեխնիկական համաժողովն անցկացվելու է օգոստոսի 12-14-ը։

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական և ռազմական արդյունաբերությունը երրորդ տարին անընդմեջ ակտիվ մասնակցություն է ունենալում ցուցահանդեսին։

Ցուցահանդեսին կներկայացվեն Իրանի ռազմական և պաշտպանական նորագույն արտադրանքները:

Իրանական պատվիրակությունը գլխավորում է «Խաթամ ​​ալ Անբիա» բազայի համակարգողի տեղակալ, բրիգադի գեներալ Ալի Շադմանին։

Համաժողովը համարվում է ընկերությունների և ձեռնարկությունների արտադրանքի ցուցադրման և ռազմարդյունաբերական համալիրում համագործակցության հետագա ինտեգրման հարթակ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում