Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում ավիավթարի կապակցությամբ:
«Հայաստանը համերաշխ է Բրազիլիայի հետ, որը սգում է Սան Պաուլու նահանգում ավիավթարի հետևանքով 61 ուղևորի և անձնակազմի անդամի մահը:Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգի գրառման մեջ: