Մարզեր

Ընդունվելու է միայն որակյալ արդյունքը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջել է շինհրապարակներում

2 րոպեի ընթերցում

Ընդունվելու է միայն որակյալ արդյունքը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջել է շինհրապարակներում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող մի շարք ծրագրերի շինարարական հրապարակներում։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Կոտայքի մարզում նա հետևել է Հրազդան համայնքում «մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման ծրագրի ընթացքին։ Կոմիտեի մասնագետների, ծրագիրն իրականացնող նախագծային, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ դիտարկվել են արդեն իրականացված և նախատեսվող շինարարական աշխատանքները, քննարկվել որակի և ժամանակացույցի վերաբերյալ հարցեր։

Այնուհետև կոմիտեի ղեկավարը հետևել է Չարենցավանի բժշկական կենտրոնի մասնակի վերակառուցման շինարարական աշխատանքներին, դիտարկել ծրագրի ընթացքը և տվել հանձնարարականներ։

Հաջորդ կանգառը եղել է Արարատի մարզում, որտեղ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվում է Մասիսի N 5 ավագ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման ծրագիրը։ Նախատեսվում է ծրագիրն ավարտել և դպրոցը հանձնել շահագործման սեպտեմբերին։ 

Կոմիտեի ղեկավարը ծրագրերում ընդգրկված կազմակերպություններին հորդորել է հետևողական լինել աշխատանքները բարձր որակով և պատասխանատվությամբ կատարելու հարցում՝ ընդգծելով, որ ընդունվելու է միայն որակյալ արդյունքը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում