Թուրքիա

Թուրքիան միացել է ՄԱԿ-ում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության  ներկայացրած հայցին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան միացել է ՄԱԿ-ում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության  ներկայացրած հայցին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկարան փաստաթղթեր է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության  հայցին միանալու համար: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Հաագայում  հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արդարադատության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջյունեյթ Յուքսելը:

«Մենք այս հայցին կհետևենք մինչև վերջ՝ պաշտպանելով պաղեստինցիների շահերը, Թուրքիան այսօրվանից միանում է Իսրայելի դեմ դատական ​​հայցին»,- ասել է նա։

Մասնավորապես, ըստ Յուքսելի, հայցը պարունակում է ՄԱԿ-ի զեկույցներ և այլ համապատասխան փաստաթղթեր։

Հայցին միանալու Անկարայի մտադրության մասին օգոստոսի 5-ին հայտնել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում