Քաղաքականություն

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը ողջունել է Հայաստանի վերաբերյալ ԵՄ խորհրդի կայացրած որոշումները

2 րոպեի ընթերցում

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը ողջունել է Հայաստանի վերաբերյալ ԵՄ խորհրդի կայացրած որոշումները

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը ողջունել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և վերջինիս հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ Եվրոպական միության ընդունած որոշումները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ, Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը՝ հայտարարությունը հրապարակելով X-ի իր միկրոբլոգում։

Տարածված հայտարարության մեջ, անդրադարձ կատարելով հուլիսի 22-ին ԵՄ խորհրդի ընդունած վերոնշյալ որոշումներին, նշվում է, որ այս որոշումներն ընդհանուր արժեքների, սկզբունքների և բարգավաճման տեսլականի վրա հիմնված Հայաստան-ԵՄ գործընկերության շատ կարևոր նշաձող են հանդիսանում։ 

«Մենք՝ Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներս, ողջունում ենք ԵՄ խորհրդի որոշումները և շեշտում ենք Շվեդիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը, ինչպես նաև ընդգծում ենք Հայաստանին աջակցությունը շարունակելու ԵՄ-ի հանձնառությունը», - նշված է տարածված հայտարարության մեջ։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում