Միջազգային

ԱՄՆ-ում  Թրամփի կողմից Կապիտոլիումը գրոհելու ենթադրյալ փորձի վերաբերյալ  դատական լսումներ կանցկացվեն

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում  Թրամփի կողմից Կապիտոլիումը գրոհելու ենթադրյալ փորձի վերաբերյալ  դատական լսումներ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դաշնային դատարանը օգոստոսի 16-ին դատավարություն է նշանակել 2021 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի կողմից իշխանությունը պահպանելու ենթադրյալ փորձի գործով։

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է դատավոր Տանյա Չաթքենի՝ հրապարակած գրավոր հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ հանդիպումը կանցկացվի ստատուսային լսումների ձևաչափով, իսկ ամբաստանյալի ներկա գտնվելու պահանջը վերացվում է:

Գործը կասեցվել էր փետրվարին՝ մինչ վերաքննիչ դատարանը քննում էր, թե արդյոք Թրամփը անձեռնմխելի է իրավական հետապնդումից այն գործողությունների համար, որոնք նա կատարել է որպես նախագահ: 

Հուլիսի 1-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ Թրամփն ունի մասնակի անձեռնմխելիություն, որը վերաբերում է միայն ծառայողական պարտականություններից բխող գործողություններին։ 

Նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ մայրաքաղաքային շրջանային դատարանը գործի վերաբերյալ վերջնական որոշում չի ակնկալում։ Չաթքենը նախկինում մերժել էր գործը հետաձգելու Թրամփի փորձերը, սակայն Գերագույն դատարանի որոշումը խաթարել է դատավարության ժամանակացույցը: 

«Դատարանը լրացուցիչ ժամկետներ կսահմանի 2024 թվականի օգոստոսի 16-ին կայանալիք ստատուսային լսումներից հետո»,- նշել է դատավորը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում