Հայաստան

Հայաստանում կշոգի ևս 2-4 աստիճանով, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կշոգի ևս 2-4 աստիճանով, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ 

«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-ի ցերեկը, 5-ին աստիճանաբար կբարձրանա  ևս 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ Երևանում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում երեկոյան ժամերին՝ 14-18 մ/վ արագությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում