Մարզային

Այրումում անցկացվելու է օդային տագնապի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման թեմայով վարժանք

1 րոպեի ընթերցում

Այրումում անցկացվելու է օդային տագնապի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման թեմայով վարժանք

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրում оգոստոսի 5-ի ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, վարժանքի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն Այրումի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում