Ռազմական

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են ռազմարդյունաբերության գործարան

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են ռազմարդյունաբերության գործարան

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը և ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը օգոստոսի 1-ին այցելել են ռազմարդյունաբերության կարևորագույն գործարաններից մեկը` «Davaro» ՍՊԸ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, այցի ընթացքում նրանք ծանոթացել են կատարված և իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև նոր ծրագրերին:

ՍՊԸ-ի ղեկավար անձնակազմի հետ պատգամավորները քննարկել են պետական պատվերներին և ՀՀ ռազմարդյունաբերությանն ուղղված նոր ծրագրերի խոչընդոտների վերացմանն ուղղված հարցեր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում