Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և գտնել փոխընդունելի լուծումներ

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Բաքվին եւ Երեւանին էսկալացիայից խուսափելու համար ցուցաբերել զգուշություն, խուսափել ռազմական հռետորաբանությունից, կենտրոնացնել ջանքերը՝ գտնելու փոխընդունելի լուծումներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ու զարգացմանը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին՝ հուլիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը՝ ընդգծելով, որ ՌԴ-ն հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր վիճահարույց հարցերի շտկման տեսանկյունից՝ բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։

Պաշտոնյան նշել է նաեւ, որ դրան հասնելու համար  ճանապարհային քարտեզ է համարվում եռակողմ ձեւաչափի վերագործարկումը՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։  

Անդրադառնալով հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին վերաբերող հարցին՝ ռուս պաշտոնյան նշել է՝ քանի որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կրում է ձգձգված բնույթ, երկարամյա դիմադրության արդյունքում երկու կողմերից էլ հազարավոր փախստականներ ու տեղահանվածներ կան։  

«Ռուսաստանը հետեւողականորեն հանդես է գալիս երկու երկրների միջեւ ամուր խաղաղության հաստատման համար։ Եռակողմ պայմանավորվածությունները հենց այդ միտումն ունեն՝ նախատեսում են փուլային լուծում առավել բարդ խնդիրների, այդ թվում՝ սոցիալ-հումանիտար ուղղվածության, երկխոսության գործարկում քաղաքացիական հասարակությունների միջեւ։ Խոսքը միայն փախստականների մասին չէ, այլեւ հուշակոթողների ավերումը թույլ չտալու»,- ասել է Նաստասինը։ 

Հայերեն العربية Français Русский Türkçe

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին