Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է երկու երկրների հատուկ ներկայացուցչների հանդիպումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Թուրքիա սահմանին այս պահին ընթանում է ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի հետ հարաբերություններին կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը։

Հանդիպման սկզբում հատուկ ներկայացուցիչները շրջել են Մարգարայի վերանորոգված անցակետում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումն է:

