Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

3 րոպեի ընթերցում

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում  հուլիսի 27-ի առավոտյան մեկնարկած «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը եզրափակվեց երեկոյան՝ «Վարդանանց» հրապարակում, ՀՀ վաստակավոր արտիստ Թաթայի մենահամերգով, նվագակցությամբ՝ «Կարեն Սևակ բենդ»-ի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փառատոնն անցկացվում է Հանրային հեռուստաընկերությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնությամբ։

Մինչ համերգը «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի շրջանակում Գյումրու Աբովյան փողոցում անցկացվեց տեղական արտադրանքի տոնավաճառ։ Քաղաքի հյուրերը և զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան համտեսել Գյումրու ավանդական ուտեստներ, ձեռք բերել տարբեր հուշանվերներ և լսել տեղացի արտիստներին:

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների հետ Գյումրու Աբովյան փողոցում մասնակցել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի շրջանակում անցկացվող տեղական արտադրանքի տոնավաճառին։ «Կառավարությունը մեծածավալ միջոցառումները մայրաքաղաքից ապակենտրոնացնում է մարզեր, մարզկենտրոններից էլ՝ հեռավոր համայնքներ: Անվճար տրանսպորտային միջոցներ են տրամադրվել, որպեսզի փառատոնի շրջանակներում ցանկացողներն այցելեն Մարմաշենի վանական համալիր, Հառիճավանք, Երերույքի տաճար և այլ պատմամշակութային վայրեր։ Մենք լիազրորությունների սահմաններում փորձում ենք անել հնարավորն ու անհնարինը, որ կարողանանք ոչ միայն պատշաճ ներկայանալ, այլև մարդկանց այսքան մեծ հոսքն ընդունել։ Նման միջոցառումներին պատրաստվելն ու պատվով հաղթահարելը դարձել է աշխատանքային օրվա բնականոն գործընթաց: Նախորդ տարի նույն ոգևորությամբ Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը Շիրակի մարզը հյուրընկալեց աշխարհի 42 երկրի 181 քաղաքներից ժամանած հյուրերի և պատվով ճանապարհեց»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետը:

Տոնական օրվա առթիվ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Շիրակի մարզի համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք։

Փառատոնի շրջանակներում Գյումրու «Հաղթանակի» պողոտայից ավտոբուսները ցանկացողներին տեղափոխում  էին  Շիրակի մարզի տեսարժան վայրեր:

«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի շրջանակներում այս տարի   օգոստոսի 10-ին Իջևանում նախատեսվում է հայ-վրացական համերգային մեծ ծրագիր, իսկ օգոստոսի 24-ին Եղեգնաձորում համերգի գլխավոր հյուրը կլինի «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացրած «Լադանիվա» խումբը:

Արմենուհի Մխոյան        

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Հայաստան

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում