Թուրքիա

Լրատվամիջոցները հայտնել են Սիրիայի և Թուրքիայի նախագահների հնարավոր հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

Լրատվամիջոցները հայտնել են Սիրիայի և Թուրքիայի նախագահների հնարավոր հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան տասը տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսին սահմանային անցակետում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում է Türkiye թերթը:

«Անկարայի աղբյուրները հայտնել են, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Էրդողանի և Ասադի հանդիպման առաջին տարբերակը Իրաքն էր, սակայն այժմ Անկարան նախընտրում է հանդիպումն անցկացնել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին գտնվող Քասաբ անցակետում։ Գործընթացը շատ արագ է ընթանում. երկու առաջնորդների համատեղ լուսանկարը կարող է հայտնվել օգոստոսին»,–գրում է թերթը։

Ըստ թերթի աղբյուրների՝ երկու երկրների հետախուզական վարչությունները հուլիսին առնվազն երեք հանդիպում են անցկացրել՝ ուղղված Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում