Մարզեր

Արմավիրում կստեղծվի Թումո կենտրոն

1 րոպեի ընթերցում

Արմավիրում կստեղծվի Թումո կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Արմավիր համայնքի ղեկավարի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նախատեսվում է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» բարեգործական ծրագրի շրջանակներում Արմավիր համայնքում ստեղծել Թումո կենտրոն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 25-ին Կառավարության նիստին ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարը նշեց, որ Թումո կենտրոնը հնարավորություն կտա 12-18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող կրթական ծրագրերից: 

«Կենտրոնի համար նախատեսվում է ծախսել մոտ 530 միլիոն դրամ»,- տեղեկացրեց Սանոսյանը։

Կենտրոնը նախատեսվում է կառուցել մինչև 2026 թվականը։ 

Կարդացեք հոդվածը` EspañolFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում