Մարզեր

ՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է է Կիրանցի նոր ճանապարհի կառուցմանը և Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է է Կիրանցի նոր ճանապարհի կառուցմանը և Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հուլիսի 24-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, նախարարին ուղեկցել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

Ըստ աղբյուրի՝ նախարար Սանոսյանը դիտարկել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը:

Նշվում է, որ այս պահին կատարվում են ասֆալտապատման և ճանապարհի եզրերի բարեկարգման աշխատանքներ, որոնք մտնում են ավարտական փուլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում