Մարզեր

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ-2024» բիզնես ֆորումին

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ-2024» բիզնես ֆորումին

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել են հուլիսի 21-27-ը Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամիթ -2024» վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, «Սևան ստարտափ սամիթ -2024» տեխնոմիջոցառման կազմակերպիչների ներկայացմամբ՝ միջոցառման շրջանակում մեկ շաբաթ շարունակ տարբեր փուլում գտնվող ստարտափներն իրենց գաղափարներն են ներկայացնում ներդրողներին և մենթորներին, մասնակցում պանելային քննարկումների, սեմինարների, խարույկի շուրջ բանակցությունների, ժամանցային ու այլ միջոցառումների: 

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը, մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը միջոցառման կազմակերպիչների ուղեկցությամբ շրջել են տաղավարներով և մասնակցել այլընտրանքային էներգետիկայի ոլորտի զարգացմանն ուղղված պանելային քննարկմանը։ Նախարարը և մարզպետը շնորհավորել են միջոցառման մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ ու նորարարական գաղափարների ներկայացմամբ լի աշխատանքային շաբաթ: 

«Սևան ստարտափ սամիթ» վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումը կազմակերպվում է 2016 թվականից: «Սամիթին» ամեն տարի մասնակցում են հարյուրավոր ստարտափներ, ձեռներեցներ, ներդրողներ, բանախոսներ, մենթորներ աշխարհի տասնյակ երկրներից՝ քննարկելու բիզնես-տեխնոլոգիական գաղափարներ, ներդրումային ծրագրեր, տարբեր թեմաներ: 

«Նման ծավալի միջոցառումը, որտեղ ներգրավված են աշխարհի տասնյակ երկրների ներկայացուցիչներ, չի կարող իր դրական ու տեսանելի ազդեցությունը չթողնել ՀՀ տնտեսության զարգացման ու արդիականացման վրա։ Անշուշտ, այդ արդյունքները տեսանելի են նաև Գեղարքունիքի մարզում, մասնավորապես՝ այլընտրանքային էներգետիկայի զարգացման ոլորտում։ Նույնքան համոզված եմ, որ «Սևան ստարտափ սամիթ-2024»-ի ընթացքում ի հայտ կգան ու կյանքի կկոչվեն ներդրումային նոր ծրագրեր, որոնք առաջ կմղեն մեր տնտեսությունը, գիտությունը, կենսագործունեության մյուս ոլորտները»,-իր տպավորություններով կիսվեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։   

Խոսրով Խլղաթյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

Եվրոպա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և վնասել գազի խողովակը

Իրավունք

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և վնասել գազի խողովակը

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Քաղաքականություն

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Byblos Digital քարտեր՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար

Հայաստան

Byblos Digital քարտեր՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար

Նատալի Լուազոն գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշման առնչությամբ

Քաղաքականություն

Նատալի Լուազոն գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշման առնչությամբ

Գեղարքունիքի մարզպետը գերմանական կողմի  հետ քննարկել է Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագիրը

Մարզեր

Գեղարքունիքի մարզպետը գերմանական կողմի հետ քննարկել է Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագիրը

Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում

Սպորտ

Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Քաղաքականություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում