Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ջրային օբյեկտներում անցած օրվա ընթացքում զոհված մարդկանց թիվը կազմել է 40: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

«Անցած օրվա ընթացքում երկրի ջրային օբյեկտներում մահացել է 40 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, ինչը 21 դեպքով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում»,- ասել են ԱԻՆ-ում:

ՌԴ-ում հուլիսի 20-ին ջրավազաններում 53 պատահար է գրանցվել։  Մեկ տարի առաջ այս օրը դրանք 23-ն էին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում