Եվրոպա

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի զորակազմը զորավարժություններ է սկսել Ճապոնիայի ռազմաօդային ուժերի հետ։ Դրանք անցկացվում են Հոկայդո կղզու հյուսիսի Տիտոսե ռազմակայանի և Տոկիոյից 120 կմ հյուսիս-արևելք ընկած Հյակուրի ռազմակայանի շրջանում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Զորավարժություններին մասնակցում են Գերմանիայի և Իսպանիայի ռազմաօդային ուժերի 12 Eurofighter Typhoon կործանիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի 4 ​​Rafale մարտական ինքնաթիռներ։ Ճապոնիան ներկայացված է վեց F-15 և F-2 մարտական ​​ինքնաթիռներով։ Նման կազմով վարժանքներ անցկացվում են առաջին անգամ։

Գերմանայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի այդ ինքնաթիռներն ավելի վաղ ամերիկյան օդուժի հետ վարժանքներ են անցկացրել Ալյասկայի շրջանում: Սպասվում է, որ Ճապոնիայից հետո նրանք կմասնակցեն զորավարժությունների Հավայան կղզիների շրջանում, իսկ այնուհետև կտեղափոխվեն Ավստրալիայի և Նոր Զելանդիայի գոտի։ Այնտեղ տեղի կունենան համատեղ վարժանքներ այդ երկրների ռազմաօդային ուժերի հետ։

Ակնկալվում է, որ օգոստոսի վերջին Ճապոնիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ կանցկացնեն իտալական թեթև ավիակիրը և գերմանական ֆրեգատը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում