Հայաստան

Սուրեն Պապիկյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ու  Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը hուլիսի 18-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում